ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՇՐՋԱՓՈՒԼԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2024 թվականին ընթացքում մայրաքաղաքում եւ ՀՀ մարզերում կիրականացնի «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը:

Ծրագրի գարնանային շրջափուլը կանցկացվի մայիսի 6-ից 20-ը: Մայրաքաղաքի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ եւ Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցներում կիրականացվեն 10 հանդիպումներ, որոնց կմասնակցեն 10 արվեստագետ, շուրջ 900 աշակերտներ՝ 100 հանրակրթական դպրոցներից:
Առաջին հանդիպումը տեղի կունենա մայիսի 6-ին Անդրանիկ Մարգարյանի անվան 29 ավագ դպրոցում, ՀՀ վաստակավոր մանկավարժ, արվեստագետ Կարինե Հարությունյանի մասնակցությամբ: Երաժշտական կատարումներով հանդես կգան դպրոցի սաները՝ հանրապետական եւ միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիրներ, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամներ Աիդա Ավանեսյանը եւ Սվետլանա Հակոբյանը:
Նախատեսվում է հանդիպումներն իրականացնել ինտերակտիվ ձեւաչափով. երեխաները հնարավորություն կունենան ստանալու ոչ միայն տեսական գիտելիքներ, այլեւ անմիջականորեն կդիտեն տվյալ արվեստագետի ներկայացումը, համերգային կատարումը, կմասնակցեն արվեստագետի կողմից տեղում անցկացվող վարպետության դասին, արվեստի նմուշների ցուցադրությանը, ինչը հետագայում կարող է օգնել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում:
Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում կլինի հարցուպատասխանին նվիրված հատված, որը կնպաստի աշակերտ- արվեստագետ անմիջական շփմանը եւ երեխաներին հետաքրքրող հարցերի պարզաբանմանը:
Ծրագիրը կնպաստի երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգեւոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանը եւ հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը:
Նշենք, որ ծրագրի մասնակից արվեստագետների ընտրությունը կատարվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից:
Միջոցառումը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման «4.9 «Մշակույթ» բաժին «Մշակութային կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններ» դրույթներին եւ ընդգրկված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-ից 2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում:
ԱՆՆԱ ԱՐԱՊԻՈՆՅԱՆ

ՄՊՀ ՆԱԽԱԳԱՀԸ` ICPEN-Ի ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը մեկնել է Լեհաստան՝ մասնակցելու Գդանսկում կայանալիք «Սպառողների պաշտպանության եւ օրենսդրության կիրարկման միջազգային ցանց» (ICPEN) կազմակերպության համաժողովին եւ բարձր մակարդակի հանդիպմանը։
Համաժողովի օրակարգում սպառողների շահերի պաշտպանության ոլորտի մի շարք արդիական հարցերի եւ դրանց հաղթահարման ուղիների շուրջ քննարկումներն են` ինչպիսիք են շուկայում գորշ պատկերների (dark patterns) դրսեւորումները եւ դրանց դեմ պայքարի արդյունավետ միջոցները, սպառողների խոցելի խմբերի պաշտպանությունը, կիրարկման գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը եւ այլն:
Համաժողովի շրջանակում տեղի կունենա բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում` սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների արդյունավետ գործունեության թեմայով, որի ընթացքում Գեղամ Գեւորգյանը կներկայացնի Հայաստանի մրցակցային մարմնի փորձը մարդկային ռեսուրսների եւ կիրարկման գործիքակազմերի կառավարման վերաբերյալ:
ՄՊՀ-ն ICPEN-ի գործընկեր է դարձել 2023 թվականի նոյեմբերին։ Այն միջազգային հարթակ է, որը կոչված է հաղթահարելու սպառողների պաշտպանության ոլորտի մարտահրավերներն ու խնդիրները ողջ աշխարհում։ ICPEN-ի անդամ են իրավասու կազմակերպություններ աշխարհի շուրջ 80 երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը եւ այլն։

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ
Կայացած երկկողմանի հանդիպումից հետո Արարատ Միրզոյանը եւ Պետեր Սիյարտոն ստորագրել են. «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հունգարիայի կառավարության միջեւ տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր,
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Հունգարիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարարության միջեւ 2024-2025 թվականների համագործակցության ծրագիր։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բուդապեշտում ընթանում է Հայաստանի եւ Հունգարիայի արտքաին գործերի նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը։
Օրակարգում են ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ հարթակում համագործակցության հարցեր, տարածաշրջանային թեմաներ։




Լրահոս