ՖՈՏՈ. «Հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված» երգը 1 օրում հայտնվել է Apple Music-ի «Թոփ 100»-յակի 44-րդ հորիզոնականում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման կարգախոսը դարձած «Հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված» երգը առաջին շարժման երգն է, որը ընդգրկվել է Apple Music-ի հայկական չարթի «Թոփ 100»-յակում և մեկ օրում հայտնվել 44-րդ հորիզոնականում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է երգի հեղինակ Ռուբեն Մխիթարյանը:

«Երկրում դժգոհության ալիքը նաև այսպես է արտահայտվում: Ոչ մի շարժման երգ երբևիցե Apple Music-ի հայկական «Թոփ 100» չարտում չի հայտնվել: Երեկ մտավ ու մեկից 44-րդ տեղում: #գազ_տվեք մտցնենք տասնյակ», – գրել է Ռուբեն Մխիթարյանը:




Լրահոս