Կանադայի թեմի առաջնորդը նյութական ոչ մի իրավասություն չունի, կա թեմական խորհուրդ. Բագրատ սրբազանը՝ եկեղեցին գրավադրելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադայի թեմին պատկանող եկեղեցին գրավադրելու վերաբերյալ վերջին օրերին մամուլում բազմաթիվ հրապարակումներ են տարածվում, իբրև թեմի առաջնորդի պարտականություններն իրականացնելիս Բագրատ սրբազանը գրավ է դրել եկեղեցին՝ պարտքեր փակելու համար:

Այս մասին ArmLur.am-ը զրուցել է սրբազանի հետ, ինչին ի պատասխան սրբազանն ասել է. «Անագրագիտության մեծագույն աստիճանի են այս մարդիկ և ստախոսության վերստին շեդեվռն են դրսևորում: Կանադայի թեմի առաջնորդը նյութական ոչ մի իրավասություն չունի, կա թեմական խորհուրդ, կալվածոց խորհուրդ: եթե գրավադրելու հարց կա, ապա ազգային խորհուրդ կա, թեմական խորհուրդ կա, կալվածոց տեսչություն կա: Կանադայի հետ կապված էլ եթե որևէ խնդիր կա ապա ասեմ, այսօր Տավուշի թեմի գործունեությունը կանադահայերն են ֆինանսավորում: Այդ նույն մարդիկ, ովքեր Կանադայում բարերարներ են: Պաշտոնապես դիմեք կանադահայոց թեմին և ճշտեք գրավադրված եղել է  եկեղեցին, թե ոչ»:

Բագրատ սրբազանն անդրադարձել է նաև հրապարակում տեղադրված բեմի վճարի վերաբերյալ խոսակցություններին. «Մեր գործը քեզ հարցազրույց տալն է, քայլելը և խոսելը, մնացածի հետ ես գործ չունեմ: Իրենք թվերն էլ լավ գիտեն, մնացածն էլ»:

Լրագրողի հարցին ի պատասխան Տավուշի թեմի առաջնորդը մեկնաբանել է նաև Արման Բաբաջանյանի հրապարակմանը. «Բայց դա ո՞վ է որոշում: Ո՞վ է նա: Մի հատ Արման Բաբաջանյանին հարցրեք, թող իր կենսագրության մասին պատմի, թե այդ հսկա հեռուստաընկերությունն ում փողերով է ստեղծել»:




Լրահոս