ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բագրատ Սրբազանի հետ հանդիպեց ԵՊՀ ռեկտորի տեղակալը. թեժ զրույց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն այսօր իջավ ու հանդիպեց համալսարանի դիմաց հավաքվածներին՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ: Նա ասաց, թե այն, ինչ երեկ հայտարարվել է իր մասին, հերյուրանք է։

Նա դիմելով Բագրատ Սրբազանին, ասաց, որ վիրավորված է, որ իր մասին նման բաներ է տարածել: Երբ Սրբազանն ասաց, որ ինքն ասել է, որ դրան չի հավատում, Ասրիյանը պատասխանեց. «Էդ դեպքում դուք պետք է չասեիք այն, ինչին չեք հավատում»:

Սրբազանը պարզաբանեց. «Երբ երեկ գիշեր տեղեկությունն ինձ բերել են, ես այն ընթերցել եմ եւ ասել եմ, որ հավաստի տեղեկություն չի սա, բայց ես իրավունք չունեմ չճշտելու: Ասել եմ, եթե սա ճիշտ է, ապա դատապարտելի է եթե սա սխալ է, ես ներողություն եմ խնդրում»:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս