ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավապահ ներկայացուցիչները առավոտյան կառավարությունում են եղել․Սրբազանի շարժմանն ընդառաջ Օպերան շրջափակում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն՝ իրավապահ մարմինների ներկայացուցիները վաղ առավոտյան եղել են կառավարություն:

Ըստ ամենայնի՝ կառավարությունում լինելու պատճառը կապված է այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հայտարարության հետ:

Վերջինս նշել էր, որ այսօր ժամը 16:00-ին հավաքվելու են Ազատության հրաարակում եւ անհնազանդության ակցիա իրականացնելու : ԵՎ ահա իրավիճակին զուգահեռ իրավապահները գործ են անցել ու շրջափակելու է Օպերայի տարածքը :

Մասնավորապես, ՆԳՆ-ն հայտնեց, որ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 15-ին, ժամը 15:00-20:00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։

«Մասնավորապես փակ կլինի Տերյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցը՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկ։

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը և խնդրում այդ ժամերին շրջանցել մայրաքաղաքի նշված հատվածները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս