«Կոնվերս բանկը» ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է: Ձեզ ենք ներկայացնում միջոցառմանը բանկի մասնակցության ձեւաչափի, սոցիալապես պատասխանատու ֆինանսավորման ոլորտում մասնակցության եւ միջոցառումից ակնկալիքների մասին զրույցը՝ բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանի հետ:
-ՎԶԵԲ-ի հետ «Կոնվերս բանկը» համագործակցության հարուստ փորձառություն ունի, ո՞ր ոլորտներն է ընդգրկել երկկողմ համագործակցությունը, եւ ինչպե՞ս կբնորոշեք այն:
-«Կոնվերս բանկը» ՎԶԵԲ-ի հետ երկարամյա արդյունավետ եւ ընդգրկուն համագործակցության փորձ ունի, որի շրջանակում բանկի կողմից Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվել։ Բանկը ՎԶԵԲ-ի հետ ակտիվ համագործակցում է միջազգային առեւտրի խթանման եւ ՓՄՁ-ների ֆինանսավորման ոլորտում: Մասնավորապես՝ ներգրավված ռեսուրսների շնորհիվ հաջողությամբ իրականացվել է «Կանայք բիզնեսում» ներառական ծրագիրը, ինչպես նաեւ ՓՄՁ ֆինանսավորման ծրագիր:
Դրանց շնորհիվ գրանցված արդյունքները բարձր են գնահատվել հենց ՎԶԵԲ-ի կողմից, ինչի շնորհիվ «Կոնվերս բանկը» երկու անգամ արժանացել է «Տարվա Գործարք – Կանաչ Առեւտուր» մրցանակին, իսկ ՓՄՁ ֆինանսավորման ոլորտում՝ «ՎԶԵԲ-ի կարեւոր գործընկեր» պատվավոր մրցանակին:
ՎԶԵԲ-ի հետ համագործակցում ենք նաեւ մասնագիտական կարողությունների զարգացման եւ տեխնիկական աջակցության ծրագրերի շրջանակում:
-Ի՞նչ ձեւաչափով է բանկը մասնակցում տարեկան ժողովին, եւ ինչո՞վ է կարեւորվում բանկի մասնակցությունը համաշխարհային մակարդակով այդ կարեւոր միջոցառմանը:
-ՎԶԵԲ տարեկան ժողովը համաշխարհային մակարդակով տնտեսական կարեւորագույն միջոցառումներից է, որը հնարավորություն է տալիս հաղորդակցվել միջազգային ֆինանսական հանրության կողմից ընդունված, հեղինակություն վայելող մասնագետների հետ, ինչպես նաեւ ՎԶԵԲ ծրագրերում ներգրավված իրական հատվածի ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Միաժամանակ, սա շատ պարտավորեցնող միջոցառում է հուզական տեսանկյունից, քանի որ դրա շնորհիվ ՀՀ-ն հայտնվում է համաշխարհային ֆինանսական աշխարհի քարտեզում։
ՎԶԵԲ 2024թ. տարեկան ժողովին «Կոնվերս բանկը» մասնակցում է ոչ միայն որպես հայաստանյան ֆինանսական հատվածի ներկայացուցիչ, այլեւ որպես միջոցառման գլխավոր հովանավոր (Major sponsor)։ Նման մասշտաբի միջոցառման մասնակցությունը համահունչ է բանկի որդեգրած ռազմավարությանը՝ առկա մարտահրավերներին դիմակայելու, ռիսկերը զսպելու եւ բանկի հետագա զարգացման նպատակով միջազգային եւ արտասահմանյան կառույցների հետ սերտ համագործակցության առումով։
-Տարեկան ժողովի շրջանակում անցկացվելու է «Ազդեցության համատեղ գործադրում» (Delivering Impact Together) խորագրով գործարար համաժողով՝ կարեւորելով միասնականության, համատեղ conversebank.am ջանքերի գործադրումն առավելագույն արդյունքի հասնելու համար: Ինչպե՞ս եք տեսնում «Կոնվերս բանկի» տեղն ու դերը այս հայեցակարգում, տեսլականում, եւ ի՞նչ պատասխանատվություն է պատրաստ ստանձնել բանկը։
-Delivering Impact Together՝ համատեղ, միասնական օրակարգ եւ ջանքեր մարտահրավերները հաղթահարելու համար։
Համաշխարհային տնտեսության առջեւ այսօր ծառացած են այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, կիբերանվտանգությունը, աշխարհաքաղաքական վերջին զարգացումները, որոնց դժվար է դիմակայել ինքնուրույն եւ մեկուսի: Նշված մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է մոբիլիզացնել համաշխարհային գիտելիքն ու փորձառությունը, ստեղծել փորձի փոխանակման եւ համագործակցության հնարավորություններ եւ հարթակներ:
Այս առումով կարեւորում եմ ՎԶԵԲ տարեկան ժողովի շրջանակում անցկացվելիք գործարար համաժողովը, որը նոր կապերի եւ նոր համագործակցությունների հնարավորություններ է ընձեռում մասնակիցներին: Մշտապես ներկայացված լինելով միջազգային հարթակներում՝ «Կոնվերս բանկն» առաջնորդվում է հաճախորդների պահանջմունքները լավագույնս բավարարելու սկզբունքով՝ ձգտելով նրանց համար ստեղծել անհատական եւ նորարարական լուծումներ, տրամադրել բիզնեսի զարգացման հնարավորություններ եւ ֆինանսական ռեսուրսների հասանելիություն:
-Կայուն, սոցիալապես պատասխանատու բիզնեսի կայացման հարցում ինչպիսի՞ն է «Կոնվերս բանկի» ռազմավարությունը: Պրոդուկտների մշակման գործընթացում ինչպիսի՞ նշանակություն է տրվում սոցիալապես պատասխանատու, կայուն ֆինանսավորմանը եւ բանկային ծառայությունների հասանելիությանը:
-Սոցիալապես պատասխանատու ֆինանսավորումը, ներառականությունը, կլիմայական եւ բնապահպանական ռիսկերի զսպումը ֆինանսավորման գործընթացում «Կոնվերս բանկի» ռազմավարական առաջնահերթություններից են:
Ելնելով այս հանձնառությունից՝ բանկում ներդրել ենք բնապահպանական, սոցիալական եւ կառավարչական մի շարք սկզբունքներ, որոնց վրա էլ հիմնված են պրոդուկտների մշակման գործընթացները։ Այս ոլորտում նույնպես «Կոնվերս բանկը» սերտորեն համագործակցում է ՎԶԵԲ-ի եւ մյուս ինստիտուցիոնալ գործընկերների հետ: Մասնավորապես՝ ցանկանում եմ նշել ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող Climate Practices and Transition Planning ծրագրին բանկի համապատասխան աշխատակիցների մասնակցությունը, որի նպատակն է կլիմայական ռիսկերի կառավարման եւ անցումային պլանավորման (transition planning) ոլորտում ձեռք բերել գիտելիքներ եւ պրակտիկ հմտություններ:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք միջոցառումից եւ համագործակցության ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում ՎԶԵԲ-ի հետ:
-ՎԶԵԲ-ը «Կոնվերս բանկի» ռազմավարական գործընկերն է: Մենք ակնկալում ենք շարունակական գործընկերային նոր մակարդակ, մասնակցություն ավելի մեծ թվով նախագծերի:
ՎԶԵԲ-ի տարեկան ժողովը հրաշալի հարթակ է համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական զարգացումների մասին տեղեկանալու, առկա մարտահրավերների եւ ռիսկերի զսպման մեխանիզմների conversebank.am-ի վերբերյալ քննարկումներին մասնակցելու, ինչպես նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների եւ օտարերկրյա բանկերի հետ հարաբերությունների ստեղծման եւ ընդլայնման համար։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս ակնկալում ենք մասնակցության բարձր ցուցանիշ եւ համագործակցության նոր հնարավորություններ։
Մենք բարձր ենք գնահատում ՎԶԵԲ-ի հետ մեր երկարամյա գործընկերությունը եւ հուսով ենք, որ այն լինելու է շարունակական՝ ընդգրկելով ոչ միայն համագործակցության տրադիցիոն ոլորտները, այլ նաեւ ժամանակի պահանջներին եւ մարտահրավերներին համահունչ այլ ծրագրերի շրջանակում գործընկերությունը։
Վստահ ենք, որ այս միջոցառման շնորհիվ Հայաստանում կստեղծվեն, կձեւավորվեն ամուր նախադրյալներ տնտեսության եւ բիզնեսի հետագա, շարունակական զարգացման համար:
-Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք միջոցառման մասնակիցներին:
-Միջոցառման մասնակիցներին մաղթում ենք վայելել հայկական հյուրընկալությունը, հրաշալի ժամանակ անցկացնել մեր երկրում, ինչպես նաեւ արդյունավետ հանդիպումներ, հետաքրքիր եւ բովանդակալից քննարկումներ, նոր համագործակցությունների շուրջ համաձայնություններ։
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Ozon-Ը ԱՌԱՔՈՒՄ ԿԳՈՐԾԱՐԿԻ
Հայաստանում Ozon-ը հայտարարում է ասյտեղ սեփական սուրհանդակային առաքման մեկնարկի մասին. Երեւանի բնակիչներն այսուհետ կարող են ստանալ իրենց ապրանքները Ozon-ի առաքիչների միջոցով՝ առանց տնից դուրս գալու։
Նախկինում Հայաստանի բնակիչները պատվիրված ապրանքները կարող էին ստանալ կամ բրենդավորված Ozon-ի պատվերների հանձնման կետերից կամ Հայփոստի բաժանմունքներից, կամ Հայփոստի՝ վճարովի առաքման տարբերակով։ Այժմ կայքում կամ հավելվածում պատվեր կատարելիս հաճախորդները կարող են ընտրել առաքում Ozon սուրհանդակի միջոցով։ Սուրհանդակը կառաքի ապրանքը նշված հասցեով՝ նախապես զանգահարելով եւ տեղեկացնելով առաքման ժամի մասին։ Նոր ծառայությունն առայժմ հասանելի է միայն Երեւանի բնակիչներին։
Ozon սուրհանդակային առաքման համար պատվերի նվազագույն արժեքը 4800 ՀՀ դրամ է։ 4800-ից 17000 դրամ արժեցող պատվերների դեպքում առաքումը կարժենա 1500 դրամ։ 17000-ից ավելի արժողությամբ պատվերների դեպքում առաքումը կլինի անվճար։
«Հայաստանի բնակչության շրջանում աճում է հետաքրքրությունը առցանց գնումների նկատմամբ. այժմ Ozon-ում հայաստանյան օգտատերերն օրական 5000-ից ավելի պատվեր են գրանցում։ Մենք մշտապես ձգտում ենք բարելավել մեր ծառայությունները, շարունակում ենք աշխատել լոգիստիկ ցանցի ընդլայնման եւ պատվերների ստացման գործընթացների օպտիմալացման ուղղությամբ: Ozon-ի սեփական սուրհանդակային առաքման ծառայության գործարկումը եւս մեկ քայլ է գնումների մատչելիության բարձրացման եւ «Մարքեթփլեյսում» հաճախորդների սպասարկման բարելավման ուղղությամբ», – ասաց «Ozon Հայաստան»-ի կոմերցիոն տնօրեն Աշոտ Հախվերդյանը: