ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովային փոխանցել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ամենաանկեղծ աջակցության խոսքերը, մաղթել է շուտափույթ և լիարժեք ապաքինում։
«Այս հրեշավոր հանցագործությունը չի կարող որևէ արդարացում ունենալ։ Ռոբերտ Ֆիցոյին ճանաչում եմ որպես խիզախ և կամային անձնավորության, իսկապես հուսով եմ, որ այս հատկանիշները կօգնեն նրան հաղթահարել այս դժվարին իրավիճակը, ինչպես նաև մաղթում եմ շուտափույթ և ամբողջական ապաքինում»,- ասված է ՌԴ նախագահի հեռագրում։
Հիշեցնենք՝ այսօր Կառավարության նիստից հետո կրակել են Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա, վերջինս վիրավոր է։ Ըստ աղբյուրների՝ նրա վիճակը շարունակում է մնալ ծանր: