Հայէկոնոմբանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կնքել են 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի վարկային պայմանագիր ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակում:
Ներգրավված միջոցները կուղղվեն միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը: Համագործակցությունը միտված է նաև երկրի համաչափ զարգացմանը. միջոցների մի մասը կտրամադրվի Հայաստանի մարզերում բիզնես ֆինանսավորմանը:
Բանկի և ՎԶԵԲ-ի միջև կնքված այս համաձայնագիրն արդեն թվով 15-րդն է 2000թ.-ից մինչ օրս, իսկ, ընդհանուր առմամբ, հիշյալ գործընկերոջից ներգրավված միջոցները սույն պայմանագրով կհասնեն 83.0 մլն ԱՄՆ դոլարի: