Այսօր Գուրգեն Ջանիբեկյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայ խորհրդային թատրոնի և կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գուրգեն Ջանիբեկյանի ծննդյան օրն է:

Ջանիբեկյանը Գրիգոր աղայի կերպարի (Վրթանես Փափազյանի «Ժայռ») լավագույն մարմնավորողն էր խորհրդահայ բեմում. այդ դերակատարումն իր կատարելությամբ մտել է հայ թատրոնի պատմության գոհարների շարքը։

Նրա արվեստին բնորոշ էր համառ ու անկոտրում բնավորությամբ կերպարների սոցիալ-կենցաղային ճշգրիտ ու ցայտուն վերարտադրությունը, կատարման հրաշալի տեխնիկան: Բեմադրել է պիեսներ Սունդուկյանի անվան թատրոնում (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը», «Վարդանանքը»՝ ըստ Դերենիկ Դեմիրճյանի)։ Կատակերգական դերերում Ջանիբեկյանը հակվել է երգիծանքի սուր, հաճախ՝ գրոտեսկային շեշտադրումների։

Ջանիբեկյանը հեղինակ է բեմավորումների (ոչ բեմական գրական երկի հարմարեցումը բեմի պահանջներին), թարգմանությունների, «Բարեկամներիս մասին» (1965 թ.) և «Իմ աշխարհից» (2 գրքով, 1977–80 թթ.) հուշերի գրքերի։




Լրահոս