ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ․
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին, Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ։
Նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի, Թավրիզում առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա սեյեդ Ալ Մոհամմադ ալ-Հաշեմիի, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմաթիի, գեներալ սեյեդ Մահդի Մուսավիի և ուղղաթիռի անձնակազմի ողբերգական մահը ծանր հարված է եղբայրական երկրի և մեր ամբողջ տարածաշրջանի համար։ Վշտակցության և մխիթարության ամենաանկեղծ խոսքս եմ հղում զոհերի ընտանիքներին և մտերիմներին։
Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին՝ վստահ լինելով, որ այն կկարողանա պետական մեծ փորձառության և դարերի իմաստնության շնորհիվ հաղթահարել իրեն բաժին հասած այս փորձությունը»։