ՖՈՏՈ․ Կասեցվել է «Կալաբոկ» հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից վերահսկողություն է իրականացվել «Կալաբոկ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի):

Պարզվել է, որ այս արտադրամասում կոպտորեն խախտվել են օրենսդրական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Մասնավորապես՝

արտադրամասի հատակը եղել է անհարթ, որոշ հատվածներում քայքայված,

պատերի մակերևույթները, շինությունների դռները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող ախտահանվող նյութերից,

առաստաղը եղել է մրոտված, ոչ նորոգ վիճակում, չի բացառվել մասնիկների թափվելու հնարավորությունը,

սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատասեղանները եղել են ոչ նորոգ վիճակում,

արտադրամասը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով:

Արձանագրումների հիմքով, Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, հացի այս արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնեու ժամկետ:




Լրահոս