ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սևանա լճի տարածքն ապականված է աղբով և տոպրակներով․ նախարարությունը պարապուրդում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեսանյութում Հայաստանի ամենամեծ հարստության՝ Սևանա լճի, շրջակայքն է։ Սևանա լիճը համարվում է տարածաշրջանի ամենամեծ քաղցրահամ ջրի պաշարը, այն մեզ է պատկանում, սակայն, կարծես թե, պետական որևէ գերատեսչության Սևանա լճի էկոհամակարգը չի հետաքրքրում։ Ինչպես ֆիքսել է ArmLur.am-ի տեսախցիկը, Սևանա լիճը նման պատկերով երբեք չի եղել․ ամբողջ տարածքը պոլիէթիլենային տոպրակներով է պատված, իսկ տարածքում կենդանիներ են արածում։ Սա ոչ միայն բնությանն է վնաս, այլ նաև կենդանական աշխարհին,  իսկ Շրջակա միջավայրի նախարարությունը լռում է․ կարծես հենց այդպես էլ պիտի լիներ։

Հեղափոխությունից հետո հազարավոր խոստումներ տված իշխանությունը լավության համար քանդել տվեց լճի հարակից շենքերը և տաղավարները, բայց իրենց իշխանության կոռուպցիոներները Սևանա լճի տարածքում և՛ նոր շենք են կառուցում, և՛ նոր տարածքներ սեփականաշնորհում։
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն, ով լույսի երես դուրս է գալիս հազվադեպ, այն էլ թանկարժեք ծառայողական մեքենաներով և մգեցված ապակիներով, այդպես էլ տեղյակ չի լինի, որ Սևանա լճի տարածքն անմխիթար վիճակում է՝ լի աղբով, իսկ շուտով Սևանի ավազանում կսկսի կրկին կանաչելու-ծաղկելու գործընթացը։ Արձանագրենք, որ այս խնդիրը ևս պարապուդի մատնված իշխանությունը չի կարողանա լուծել։




Լրահոս