Պապիկյանն ու ՀՀ-ում Բելգիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին:

«Շնորհավորել եմ դեսպան դե Մույնքին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել կարևոր առաքելության ընթացքում: Հանդիպման ժամանակ քննարկել ենք երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության հեռանկարները»,- գրել է նախարարը։

Նա նաև նշել է, որ քննարկել են ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:




Լրահոս