Բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը 5։0 հաշվով հաղթել է հույն մարզիկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում մեկնարկել է բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարը:

Առաջինը տղամարդկանց Հայաստանի հավաքականից ռինգ է դուրս եկել Գուրգեն Մադոյանը (71 կգ): Նա հաղթանակով է մեկնարկել: Մեր մարզիկը 1/64 եզրափակչում շատ վստահ` 5։0 հաշվով հաղթել է հույն Կրիստիոս Կարաիտիսին։

Այս քաշային կարգում 70 բռնցքամարտիկ կպայքարի Օլիմպիական խաղերի 5 ուղեգրի համար: Ուղեգիր կնվաճեն կիսաեզրափակիչ հասած չորս բռնցքամարտիկները և քառորդ եզրափակչում պարտվածների միջև անցկացվելիք մինի մրցաշարի հաղթողը:

Հիշեցնենք, որ բռնցքամարտում Հայաստանը դեռևս օլիմպիական ուղեգիր չունի: Փարիզի-2024-ը կանցկացվի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:




Լրահոս