Կեղծիքի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Սիսիանի և Գորիսի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 23-ին Գորիս քաղաքի Անկախության փողոցում հայտնաբերվել և Սիսիանի բաժին է տեղափոխվել Դավիթ Մ.-ն, որը մայիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) մեղադրանքով:

Նա ներկայացվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:




Լրահոս