Լուսանկարը՝ համացանցից
Մայիսի 21-ին Վենետիկում անցկացված բիենալեի ընթացքում, երբ հնչում էին Մաշտոցյան շարականները, մասնակիցները Նինա Խեմչյանի գնդաձեւ կավե քանդակների նմանությամբ շրջանաձեւ թղթերի վրա, տարբեր նյութերի օգնությամբ փորձում էին արտահայտել հնչող երաժշտությունից ստացած իրենց տպավորություններն ու զգացմունքները:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ինչպե՞ս վերադարձնել կամ վերաձեւակերպել սխալ կամ ավել վճարված գումարները:
Նվարդ Օհանյան (56 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե ՀՀ պետական բյուջեի գանձապետական հաշիվներին սխալ վճարում եք կատարել կամ ավելին եք վճարել, գումարի վերադարձման կամ վերաձեւակերպման նպատակով կից դիմումի ձեւով կարող եք դիմել ՀՀ ֆինանսների նախարարություն: Դիմումին կից ֆիզիկական կամ իրավաբանական անձը ներկայացնում է վճարումը հաստատող փաստաթղթերի բնօրինակները, մասնավորապես` անդորրագիրն ու վճարման հանձնարարագիրը: Եթե վճարումը կատարված է պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով, ապա որպես վճարումը հաստատող փաստաթուղթ կարող է հանդիսանալ վճարումների պետական էլեկտրոնային համակարգի գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը, ինչպես նաեւ վճարված գումարը վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին գանձող մարմնի տեղեկանքը: Եթե չգիտեք, թե որ մարմինն է գանձում կատարել, ապա անհրաժեշտ է մուտք գործել կայքի գանձապետական հաշիվներ բաժինը, գտնել համապատասխան հաշվեհամարը, որին կից նշված է նաեւ հաշիվը տնօրինող մարմնի անվանումը:
Վերադարձման դեպքում դիմումում պետք է նշել նաեւ բանկային ռեկվիզիտները, այսինքն` այն բանկի եւ մասնաճյուղի անունը, որտեղից դիմողը պետք է ստանա վերադարձված գումարը եւ անձնագրի տվյալները /սերիան, ում կողմից է տրված, պատճենը/: Բանկային հաշվեհամարի առկայության դեպքում անձնագրի տվյալների ներկայացումը պարտադիր չէ:
ՀՀ ֆինանսների նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերաձեւակերպման դեպքում դիմումի մեջ պետք է նշել ճիշտ գանձապետական հաշվի համարը: Դիմողը 5-օրյա ժամկետում տեղեկացվում է գործարքը /գումարի վերադարձ կամ վերաձեւակերպում/ կատարված լինելու մասին:
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ դեպի ԵԱՏՄ եւ այլ երկրներ բուսական ծագման մթերքի արտահանման համար:
Լեռնիկ Յավրյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանվող թարմ պտուղ-բանջարեղենի խմբաքանակի մաքսային ձեւակերպումների համար անհրաժեշտ է ունենալ հետեւյալ փաստաթղթերը՝
1. արտահանման հաշիվ-ապրանքագիր, պայմանագիր.
արտահանման հաշիվ-ապրանքագրում նշվում են ապրանքն արտահանողի եւ ստացողի (ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անվանումները, հասցեները, ՀՎՀՀ-ն, ապրանքի նկարագիրը, քանակը, քաշը, արժեքը,
2. տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը – CMR
3. ապրանքների ձեռքբերման փաստաթուղթ, բացակայության դեպքում` փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքների տիրապետման, օգտագործման եւ (կամ) տնօրինման իրավունքը,
4. ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրամադրվող անվտանգության կամ ֆիտոսանիտարական հավաստագիր, որը խմբաքանակի վերը նշված փաթեթավորման եւ մակնշման պահանջների ապահովման եւ կարանտին վնասակար օրգանիզմներից զերծ լինելու դեպքում տրամադրվում է արագացված ընթացակարգով՝ 20 րոպեում,
5. խմբաքանակի առեւտրային փաստաթղթերից որեւէ մեկի վրա անհրաժեշտ է նշել ՁՏՉՈՐօ ժՉՐՈջՌռրՍՏչՏ ֆՍՏվՏՎՌփպրՍՏչՏ րՏþջՈ ՝ հաստատված հայտարարատուի (մատակարար կամ փոխադրող) կողմից,
6. ապրանք ստացող կողմը պարտադիր պետք է լինի ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր` համաձայն ԵԱՏՄ անդամ ներմուծող երկրի կողմից ներկայացված պահանջի։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այլ երկրներ արտահանելիս ներմուծող երկրի պահանջի դեպքում անհրաժեշտ է ունենալ նաեւ արտադրանքի ծագման երկրի հավաստագիր, որը տրամադրվում է ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի կողմից առանց փորձաքննության, դիմումի ստացման օրվանից 1-օրյա ժամկետում։