ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՀԱՎԱԿՆՈՐԴԸ ԵՎ ԾՐԱԳԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը Անի Գրանդ հյուրանոցում հանդիպել է հայրենադարձների, ապա նաեւ ՏՏ ոլորտի մասնագետների հետ: Հայրենադարձների հետ հանդիպումից հետո Բագրատ Սրբազանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մանրամասներ է հայտնել՝ կիրակի օրը կայանալիք հանրահավաքից։
Հ.Գ. Սրբազանը զրուցել է ԶԼՄ ներկայացուցիչների, լրագրողների հետ:

Անդրադառնալով վարչապետի հավանական թեկնածության վերաբերյալ լրագրողների հարցերին՝ Բագրատ սրբազանը նշել է. «Վեհափառի հետ դեռ չենք քննարկել: Խոսել ենք, կքննարկենք եւ հետո այդ օրակարգը այս պահին առաջնային օրակարգ չէ: Միգուցե ուրբաթ կամ շաբաթ օրը դա առաջնային դառնա, սակայն այս պահին օրակարգը մեր ժողովրդին հանդիպելն է: Ամսի 26-ին կիմանան՝ ով է վարչապետի թեկնածուն. երեւի, կիմանան՝ ինչ ծրագիր կա, կիմանան՝ ինչպես ենք առաջ գնալու, ինչպես է իշխանությունը փոխանցելու՝ ֆորմալացնելու իշխանության փոխանցումը»:
Բագրատ սրբազանը անդրադարձել է նաեւ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենտի նախագծին եւ նշել, որ կա քայլերի հաջորդականություն եւ ռազմավարություն, որոնք զուգահեռ իրագործվում են. «Իմպիչմենտ կլինի, հրաժարում կլինի, մանդատներ վայր դնելու հարց կլինի. բոլոր տարբերակները կան»:
Խոսելով իշխանական ուժի կողմից իմպիչմենտի գործընթացին միանալ-չմիանալու մասին՝ Բագրատ սրբազանը նշել է, որ երկրում իշխանությունը ժողովուրդն է:
«Եկեք վերլուծություններ չանենք եւ մանրամասնությունների մեջ չմտնենք: ինչ ճանապարհով որ պիտի գնանք, ամսի 26-ին կասվի, ինչու եք ուզում, որ երեք-չորս օր շուտ ասեմ, որ մարդիկ էլ պատրաստվեն», – ասել է սրբազանն ու անդրադարձել Խաչատուր Սուքիասյանի՝ երկու օր առաջ Ազգային ժողովում արված հայտարարությանը:
«Ես չեմ ուզում, որ մեր շրթունքի վրա տարբեր անուններ հայտնվեն, բացի այդ իրավապահ համակարգը, մինչեւ այդ մարդու հայտարարությանն անդրադառնալը, լեցուն այլ բաների պիտի անդրադարձած լիներ: Ամեն դեպքում հայց կներկայացվի արտախորհրդարանական ուժերի, քաղաքացիների, որեւէ մեկի կողմից, որպեսզի հասկանան՝ մեր երկրում գործում է իրավունքը, թե ոչ. թե գործում է միայն նրանց համար, ովքեր կարծում են, թե իրենք իրավունքի տերն են:
Ամսի 26-ին մենք մուտք ենք գործում շարժման երրորդ փուլ, որի մաս են կազմում գործողությունները՝ նոր թեկնածուները, հին թեկնածուները»:
Հիշեցնենք, որ 2024 թվականի մարտի 19-ին Նիկոլ Փաշինյանն այցելեց Տավուշի մարզ, հանդիպեց տեղացիներին, գնաց Կիրանց, Ոսկեպար։ Վարչապետը ներկաներին ցույց է տվել Հայաստանի ուրվագիծը եւ նշել, որ այն մեր իմացած Հայաստանի Հանրապետությունն է: «Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը հետեւյալն է. սահմանագծման հանձնաժողովները պետք է գնան եւ տեղում որոշեն, թե որտեղ է սկսում Հայաստանի Հանրապետությունը, եւ դա պետք է դառնա Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ պետական սահման»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից հետո, երբ հայտարարվեց սահմանազատման եւ սահմանագծման գործողությունների սկիզբը՝ ապրիլի 20-21-ը, Կիրանցի հատվածում ինտենսիվ փակ պահեցին դեպի գյուղ տանող ճանապարհը։ Ոստիկանական ուժային գործողությունից հետո իրավապահները վաղ առավոտից հատուկ ռեժիմ էին սահմանել դեպի գյուղ տանող բոլոր ճանապարհների վրա։ Կիրանց կարողանում էին մուտք գործել միայն տեղացիները, ընդ որում՝ նրանք ճանապարհին պարտավոր են ոստիկաններին ցույց տալ իրենց անձնագիրը, որում նշված է, որ բնակության վայրը Կիրանց գյուղն է։
Գյուղ մուտք գործել չհաջողվեց նաեւ հոգեւոր առաջնորդներին։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը, որն այդ օրերին Կիրանցում մասնակցում եւ առաջնորդում էր հավաքները, չկարողացավ գյուղ մտնել։
Համարելով, որ Կիրանցում սակավ թվով հանրահավաքը արդյունք չի ունենա՝ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ Կիրանցից քայլերթով մայրաքաղաք Երեւան գալու մասին, իսկ մայիսի 4-ին մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երեւան։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՆՔՆԱՀՌՉԱԿ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սիրում է հաճախ իրեն համեմատել Աստծո, Հիսուս Քրիստոսի եւ պատմական տարբեր կերպարների հետ: Իր ելույթներում Փաշինյանը բազմիցս ՔՊ-ին համեմատել է «Աստծո իշխանության» հետ, իսկ իրեն՝ Հիսուս Քրիստոսի:

Այսպիսով, դեռ 2019թ.-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ իրեն համեմատել էր Հռոմի պապի հետ. «Նախարարություններ կան, որ նույնիսկ ճիպոտով տեղից հնարավոր չէ շարժել: Մենք ունենք նախարարություններում լիքը պարապ մարդիկ, որոնց միակ ակնկալիքն այն է, թե երբ է ժամը լրանալու, որ գնան տուն։ Եվ պետք չէ Հռոմի պապից կաթոլիկ լինել. տվյալ դեպքում Հռոմի պապը ես եմ։ Եկեք ձեւ չանենք, թե ունենք ռազմավարություն մշակելու պոտենցիալ», – նշեց նա։
Նախորդ տարի ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն իր իշխանությանը համեմատել էր Աստծո հետ՝ հայտարարելով՝ եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ապա լավ չեն Աստծո հետ։
Այս տարի՝ մարտի 31-ին էլ Նիկոլ Փաշինյանը Արտաշատում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Հիսուս Քրիստոսի ուղին համեմատել էր այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը։
«Ինձ համար պակաս կարեւոր չէ Հիսուս Քրիստոսի քաղաքական ընկալումը, որովհետեւ Հիսուս Քրիստոսը ոչ միայն Աստծո որդին է, այլեւ առաջնորդի իդեալական կերպար, եւ իմ ընկալմամբ՝ նաեւ երկրագնդի վրա քայլած երբեւէ ամենամեծ հեղափոխականը, որը ակնհայտորեն շատ բան է փոխել իր գործունեությամբ»,-իր խոսքում նշել է Նիկոլ Փաշինյանը:
Նա համեմատականներ է տարել իր կուսակցության հետ եւ ասել, որ իրենց կուսակցությունը մի քանի անգամ «մեռել է» եւ բազմիցս «հառնել»:
Մեկ օր առաջ էլ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հերթական համեմատությունն արեց՝ հայտարարելով՝ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը Պապ թագավորի երազանքի իրագործումն է. «Պապ թագավորն այլեւս չի սպանվելու։ Դա ես երաշխավորում եմ. ինչ վեղար էլ հագնեն, քանի կիլոգրամանոց խաչ էլ կախեն, Պապ թագավորը չի սպանվելու։ Այսօրվա ՀՀ-ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է, եւ էդ երազանքն այլեւս չի կարող սպանվել, սա է մեր քաղաքական առաքելությունը»,- եզրափակել էր նա:
Ք.Մ.

ԱՆԴՐԱԴԱՐՁ՝ «ԳՈՐԾԱԿԱԼ» ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գաբրիել քահանա Վարդանյանը անդրադարձել է Հայաստանից դուրս ձեռնադրված հոգեւորականներին օտարերկրյա գործակալ անվանելու մասին Նիկոլ Փաշինյանի ելույթին:
«Երեկ Փաշինյանը նորից պնդում էր, թե Հայաստանից դուրս ձեռնադրված եւ օծված հոգեւորականներն ազդեցության գործակալներ են եղել։ Ուրեմն, այդ տրամաբանությամբ գործակալ է եղել նաեւ նույն ինքը՝ Պապ թագավորը, քանզի պատմությունից հայտնի է, որ նա էլ Հայոց գահին բազմել է Հռոմի օգնությամբ։ Փաշինյանական տրամաբանությամբ՝ ազդեցության գործակալներ են եղել նաեւ Գրիգոր Լուսավորիչը, Տրդատ Գ թագավորը, Զաքարե Զաքարյան իշխանը, Հովսեփ Էմինը, Դավիթ Բեկը եւ Հայոց պատմության մեջ անմահացած շատերը։ Նման բարձր հանգամանքով անձն այսպիսի հայտարարություններ անելուց առաջ՝ առնվազն պետք է վերլուծի տվյալ ժամանակաշրջանի պատմական իրողությունները, դրանցից բխող գործողությունները, ապա նոր իրեն իրավունք վերապահի անտեղի վերագրումներ կատարելու կառույցի եւ անձանց մասին, որի եւ որոնց համար Հայոց պետությունը եւ պետականությունը մշտապես համարվել են Սրբություն սրբոց։
Ինչ է ստացվում. փաշինյանական տրամաբանությամբ՝ ենթադրյալ «գործակալները» հայրենիք են պահել, իսկ պետության եւ պետականության մասին «մտածողները» արդեն քանի տարի է հանձնել են ու շարունակում են հանձնել»։

«ՎԱԽԵՆՈՒՄ Է ԽԱՉԻՑ, ՈՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼ Է». ՍՐԲԱԶԱՆ
«Երեկ, որքան տեղյակ եմ, մարդու որդին (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-խմբ.) այս խաչի մատերիալի մասին է խոսել, որից վախենում, սարսափում է»: Այս մասին հայրենադարձների հետ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցում, նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
Նա ցույց տվեց իր պարանոցի խաչը եւ ասաց. «Այս խաչը փամփուշտներից է սարքված, այս խաչը խաղաղության ու հաղթանակի խաչ է: Այս խաչն իմ ուխտի խաչն է, եւ այս խաչը տեսնելիս սարսափում է այդ մարդը:
Ի՞նչ կարեւոր էր Ազգային ժողովի ամբիոնից սրա մասին խոսել: Դա նշանակում է, որ մենք փողոցից էլ այն կողմ ենք հասել, «գրունտի» վրա էլ չենք արդեն: Սա է այսօրվա որակը»:
Հիշեցնենք, որ սա ուղղված արձագանք էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Պապ թագավորը չի՛ սպանվելու, այսօրվա Հայաստանի Հանրապետությունն իրագործումն է Պապ թագավորի երազանքի» ԱԺ-ում արված հայտարարությանը:




Լրահոս