Շուտով կհայտարարեմ մեր մեծ հանրահավաքի մասին: Այս մասին Գյումրիում հայտարարել է Բագրատ սրբազանը:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը Գյումրիում հայտարարեց, որ առաջիկայում շարունակելու են պայքարի այս մարտավարությունը։
«Դեռ մի երկու քաղաք էլ կգնանք, իսկ մնացած գործողությունները կլինեն Երևանում: Շուտով կհայտարարեմ մեր մեծ հանրահավաքի մասին, որ կլինի մեր ասելիքի ու ճշմարտության հանրագումարը»,– ասաց Բագրատ սրբազանը։