Երեկ երեկոյան խառնաշփոթ է սկսվել «Քարֆուր» սուպերմարկետում. 3 շիշ խմիչք ու դանակի սպառնալիքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ գիշերը ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել «Քարֆուր» սուպերմարկետի Արաբկիր վարչական շրջանում գտնվող մասնաճյուղում: Ժամը 22.05-ին անհայտ անձը, «Քարֆուր» սուպերմարկետից գողացել է 3 շիշ խմիչք, որից երկուսը վերադարձրել է, իսկ մյուսը՝ դանակի սպառնալիքով բացահայտ հափշտակել և դիմել է փախուստի։

Իրավապահները պարզել են, որ դանակի սպառնալիքով խմիչք հափշտակած անձը 1993 թվականին ծնված Գ.Մ-ն է. ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Քնար Մանուկյան




Լրահոս