ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տոնական տրամադրություն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում` նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան և մեր սիրելի շրջանավարտներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը կրկին առանց անակնկալի չի թողել վարչական շրջանի փոքրիկներին և շրջանավարտներին:

Վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի աջակցությամբ, այս անգամ ևս գունեղ և լավ տրամադրություն պարգևեց ոչ միայն փոքրիկներին, այլև՝ շրջանավարտներին։

Արտակ Հովսակիմյանը այս անգամ ևս ոչ մի ջանք չի խնայել, որպեսզի համայնքում տիրի ջերմությունը, դրական ու բարի մթնոլորտը։ Փոքրիկների օրը տոն են դարձել սիրված և հայտնի մուլտհերոսները, ովքեր խինդ ու ծիծաղ են պարգևել ներկաներին։

Միջոցառմանը ներկա են եղել նաև մի շարք սիրված և հայտնի երգիչներ` Հայկ Դուրգարյանը, Արթուր Առաքելյանը, Գևորգ Սիրեկանյանը, ովքեր իրենց երգացանկով նույնպես ապահովել են հաճելի մթնոլորտն ու ներկաների բարձր տրամադրությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս