ՀՀ ԱԳ նախարարը Վրաստանի իր պաշտոնակցի հետ քննարկել է ռազմավարական համագործակցության ամրապնդմանը միտված առաջիկա ծրագրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային թեմաներ, այդ թվում՝ առաջիկա ծրագրերը՝ միտված երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդմանը:

Արարատ Միրզոյանը և Իլյա Դարչիաշվիլին անդրադարձ են կատարել բազմակողմ օրակարգի հարցերի:

Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Տավուշի և Լուռու մարզերում հեղեղումների հետևանքները, աղետի գոտի ճանաչված համայնքներում իրաանացվող աշխատանքները: Ի պատասխան, Վրաստանի ԱԳ նախարարն, ըստ անհրաժեշտության, օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:




Լրահոս