Սլովակիայի վարչապետ Ֆիցոն ակնկալում է աշխատանքի վերադառնալ հունիս-հուլիս ամիսներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չորեքշաբթի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն տեսաուղերձ է հրապարակել համացանցում՝ իր առաջին ելույթը՝ երեք շաբաթ առաջ մահափորձի ժամանակ ծանր վիրավորվելուց հետո:

Եվրախորհրդարանի ընտրությանն ընդառաջ` Facebook-ի իր էջում հրապարակված ելույթի ձայնագրության մեջ նա նշել է, որ հարձակումը լուրջ վնաս է հասցրել իր առողջությանը, և ակնկալում է աշխատանքի վերադառնալ հունիս-հուլիս ամիսներին:

Ռոբերտ Ֆիցոն նաև ընդգծել է, որ «ատելություն չունի» հարձակվողի նկատմամբ: «Ես նրան ներում եմ»,- ասել է Սլովակիայի վարչապետը։




Լրահոս