ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Կապան քաղաքի մարզադաշտը եւ որոշ տարածքներ ճանաչվեցին հանրության գերակա շահ։
Մարզադաշտը կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին:

ԱՊԱՍՏԱՐԱՆ
ՀԱՐՑ. Մեկ անգամ ապաստարան ստանալու հայց ներկայացրել եմ, բայց սխալ կա մեջը. կարո՞ղ եմ էլի ներկայացնել:
Նարբե Աբրահամյան (32 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ապաստանի դիմումի վերջնական (ներառյալ դատական կարգով) մերժումից հետո կարող եք կրկին դիմում ներկայացնել Միգրացիոն ծառայություն` Հայաստանում ապաստան ստանալու համար, եթե՝
– առաջացել են նոր հանգամանքներ, որոնք նախկին դիմումի քննության ժամանակ չեն եղել,
– Դուք ունեք նոր ապացույցներ, որոնք նախկին դիմումի քննարկման ժամանակ չեք կարողացել ներկայացնել:
ՄԱԿ ՓԳՀ Հայաստան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նոր դիմումի քննարկման ժամանակահատվածում Դուք ունեք ապաստան հայցող անձանց համար սահմանված նույն իրավունքները եւ պարտականությունները, որոնք ունեիք Ձեր առաջին դիմումի քննարկման ընթացքում:

ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ որ դիմորդներն արտոնություններից օգտվելու հնարավորություն ունեն:
Հրանուշ Կիրակոսյան (35 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ՝
1) Քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են՝
ա. ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
բ. ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները:
2) Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում անվճար ուսուցման համակարգ են ընդունվում`
ա. 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք եւ մինչեւ 18 տարեկան հաշմանդամ երեխաները,
բ. առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան երեխաները:
3) Մրցութային հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում մարտական հերթապահություն իրականացնող, զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած եւ ծառայության դրական ցուցանիշներ ունեցող դիմորդին:
4) Առանց ընդունելության քննության ՀՀ կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների հաղթողները, տարբեր մարզաձեւերի գծով աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրները, որոնք ընդունելության դիմում-հայտում հայտագրել են համապատասխան մասնագիտությունները:
ՀՀ ԿԳՄՍՆ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում անվճար ուսուցմամբ ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրս` ըստ մասնագիտությունների՝ ՀՀ կառավարության կողմից հաստատված տեղերի։




Լրահոս