Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաների կաշառքի գործով հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտի դարձավ, որ հակակռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների կաշառքի գործով:

Մասնավորապես, ըստ նախաքննական մարմնի, Շահեն Անդրանիկի Պետրոսյանը՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ և Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Քնարիկ Նորիկի Պետրոսյանը, հանդիսանալով պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, իրենց իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Աշոտ Սերգեյի Պետրոսյանի օգտին գործողություն կատարելու, այն է՝ շինարարական թույլտվություն տրամադրելու և գործընթացը հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպելու համար, 2023 թվականի հունիսի 30-ին Աշոտ Պետրոսյանից պահանջել են 80․000 ՀՀ դրամ կաշառք, որը վերջինս 2023 թվականի հուլիսի 3-ին անձամբ փոխանցել է Շահեն Պետրոսյանին։

Բացի այդ, Շահեն Պետրոսյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Արթուր Նշանի Կչրյանի օգտին գործողություն կատարելու, այն է՝ արտադրական նշանակության շենքի կառուցման շինարարական աշխատանքների թույլտվության համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը կազմելու և Երևանի քաղաքապետարան փոխանցելու համար, 2023 թվականի ընթացքում Արթուր Կչրյանից պահանջել և ստացել է խոշոր չափերով՝ ընդհանուր 1․100․000 ՀՀ դրամ կաշառք։

Բացի այդ, Շահեն Պետրոսյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Արթուր Սարգսի Մելքոնյանի օգտին գործողություն կատարելու, այն է՝ Երևան քաղաքի Շարուրի օժանդակ տնտեսության տուն 34 հասցեում կառուցված ավտոտնակի և պարիսպի շինարարական աշխատանքների ավարտական ակտերի տրամադրման գործընթացը սեղմ ժամկետներում կազմակերպելու համար, 2023 թվականի ընթացքում Արթուր Մելքոնյանից պահանջել է մոտ 1․000․000 ՀՀ դրամ կաշառք, որից 300․000 ՀՀ դրամը նախապես, ապա 2023 թվականի հունիսի 30-ին ևս 400․000 ՀՀ դրամ կաշառքը վերջինս փոխանցել է Շահեն Պետրոսյանին, ինչից հետո պայմանավորվածություն է ձեռք բերել վերոնշյալ 1․000․000 ՀՀ դրամ կաշառքի մնացած մասը փաստաթղթերը տրամադրելուց հետո փոխանցելու վերաբերյալ։

Շահեն Պետրոսյանը համաձայնություն է ձեռք բերել Երևանի քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան նրբանցքի 20-րդ տան հասցեի բնակիչ Սամվել Կարապետի Փախանյանի հետ՝ Շահեն Պետրոսյանի կողմից Սամվել Փախանյանի օգտին ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հովանավորչության, այն է՝ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 94/45 հասցեում գտնվող հողատարածքում պարսպի և երեք դարպասների կառուցման աշխատանքների համար անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը սեղմ ժամկետում անխոչընդոտ տրամադրելու դիմաց մանր չափերով՝ 300․000 ՀՀ դրամ կաշառք ստանալու շուրջ, որպիսի գործընթացի իրականացման համար 2023 թվականի մայիսի 22-ին Սամվել Փախանյանը Շահեն Պետրոսյանին մեկ ամիս ժամկետով լիազորել է լինել իր ներկայացուցիչը Երևանի քաղաքապետարանում, վարչական շրջանում և այլ կազմակերպություններում, ինչպես նաև ներկայացնել դիմումներ և կից փաստաթղթեր։

Ստանալով կաշառքի առարկա հանդիսացող հիշյալ գումարը, Շահեն Պետրոսյանը ձեռնամուխ է եղել նշված առաջադրանքի և այլ փաստաթղթերի հատկացման համար անհրաժեշտ հիմքերի հավաքագրման և հաշվառման գործընթացին, ինչպես նաև Սամվել Փախանյանին թույլատրել է առանց համապատասխան քաղաքաշինական թույլտվությունների կատարել պարիսպի հիմքի բետոնի աշխատանքներ, իսկ 2023 թվականի հունիսի 19-ին Սամվել Փախանյանին տրվել է թիվ 01/18/07/1-Պ-66130-354 նախագծման թույլտվությունը։

Շահեն Պետրոսյանը համաձայնություն է ձեռք բերել Հովսեփ Արթուրի Գյոնջյանի հետ՝ Շահեն Պետրոսյանի կողմից Հովսեփ Գյոնջյանի օգտին ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հովանավորչության, այն է՝ Արթուր Գյոնջյանին անվամբ որպես սեփականություն հաշվառված, փաստացի իր կողմից տնօրինվող՝ Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդի ագեգործական տարածքի 22-րդ փողոցի 82/28 հողամասում բնակելի տան, լողավազանի և պարսպի կառուցման աշխատանքների համար անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը սեղմ ժամկետում անխոչընդոտ տրամադրելու դիմաց մանր չափերով՝ 200․000 ՀՀ դրամ կաշառք ստանալու շուրջ, որպիսի գործընթացի իրականացման համար 2023 թվականի հուլիսի 18-ին կատարված երկու բանկային փոխանցումների միջոցով Հովսեփ Գյոնջյանից ստացել է ընդհանուր 199․600 ՀՀ դրամ, որից հետո ձեռնամուխ է եղել նշված առաջադրանքի և այլ փաստաթղթերի հատկացման համար անհրաժեշտ հիմքերի հավաքագրման և հաշվառման գործընթացին, որի արդյունքում 2023 թվականի հուլիսի 18-ին նրան տրամադրել է թիվ 22/01-Դ84550 նախագծման, իսկ 2023 թվականի օգոստոսի 18-ին՝ թիվ 22/01-Դ100125 շինարարության թույլտվությունները։

Շահեն Պետրոսյանը համաձայնություն է ձեռք բերել Արմեն Աշոտի Հովակիմյանի հետ՝ Շահեն Պետրոսյանի կողմից նրա օգտին ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հովանավորչության, այն է՝ Արմեն Հովակիմյանին պատկանող անշարժ գույքի տարածքում շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը սեղմ ժամկետում անխոչընդոտ տրամադրելու դիմաց մանր չափերով՝ 405․000 ՀՀ դրամ կաշառք ստանալու շուրջ, որպիսի գործընթացի իրականացման համար 2023 թվականի հունիսի 19-ին և 28-ին կատարված բանկային փոխանցումների միջոցով ստացել է հիշյալ չափով կաշառքի գումարը, որից հետո ձեռնամուխ է եղել նշված փաստաթղթերի հատկացման համար անհրաժեշտ հիմքերի հավաքագրման և հաշվառման գործընթացին։

Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023 թվականի սկզբին Շահեն և Քնարիկ Պետրոսյանները համաձայնություն են ձեռք բերել Հարություն Գարուշի Սարգսյանի հետ՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում՝ Շահեն և Քնարիկ Պետրոսյանների կողմից, նրա օգտին ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հովանավորչության, այն է՝ Անաիդա Վլադիմիրի Հայրապետյանի անվամբ որպես սեփականություն հաշվառված, փաստացի Հարություն Սարգսյանին պատկանող՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի 5-րդ նրբանցքի 5/2 հողամասում շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը սեղմ ժամկետում անխոչընդոտ տրամադրելու դիմաց մանր չափերով՝ կաշառք ստանալու շուրջ, որպիսի գործընթացի իրականացման համար ձեռնամուխ են եղել նշված փաստաթղթերի հատկացման համար անհրաժեշտ հիմքերի հավաքագրման և հաշվառման գործընթացին։

Քնար Մանուկյան




Լրահոս