Հայէկոնոմբանկը 100 մլն դրամի աջակցություն է տրամադրել ջրհեղեղից տուժածներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայէկոնոմբանկը 100 մլն դրամի օգնություն է հատկացրել Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ին տեղի ունեցած ջրհեղեղի ծանր հետևանքներից տուժած բնակիչներին:

Նվիրաբերված միջոցները փոխանցվել են աղետից տուժածներին աջակցելու նպատակով ՀՀ Ֆինանսների նախարարությունում բացված գանձապետական հաշվին:

«Հայէկոնոմբանկը մշտապես պատրաստ է իր ակտիվ մասնակցությունն ունենալ երկրի սոցիալական կյանքում, կանգնել իր պետության և հայրենակիցների կողքին` հատկապես նման ծանր և դժվարին պահերին: Հուսով ենք, որ օգնությունը կնպաստի տուժածների բարեկեցության արագ վերականգնմանը»,- իր խոսքում նշել է Հայէկոնոմբանկի Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը:




Լրահոս