ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օդաչուի ինքնազգացողությունը վատացել է․ որն է Միլան-Երևան չվերթի ուշացման պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Wizzair ավիաընկերության Միլան-Երևան չվերթը, որ պետք է Հայաստան ժամաներ առավոտյան 05:25-ին, ուշացում է ունեցել, և Հայաստան է մեկնել 5-6 ժամ ուշացումով։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Wizzair ավիաընկերության այդ չվերթում կան 2 տասնյակ և ավելի հայ ուղևորներ, որոնք Luna Tour տուրիստական կազմակերպության միջոցով էին մեկնել Միլան։ ArmLur.am-ի հետ զրույցում տուրիստական կազմակերպության ներկայացուցիչն ասաց, որ չվերթի չկայացման պատճառն այն է, որ վատացել է օդաչուի ինքնազգացողությունը և հայտնել է այլ մանրամասներ։

Հավելենք, որ «Զվարթնոց» օդանավակայանի տեղեկատվության` այն նախատեսված է այսօր 14:10-ին։ Ուշացման արդյունքում առայժմ չի կայացել նաև առավոտյան նախատեսված Երևան-Միլան թռիչքը։

Էմմա Միքայելյան




Լրահոս