![](https://armlur.am/wp-content/uploads/2024/06/l-0x0wh-786x458z-1-28.jpeg)
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի, Փափազյան, Հր.Քոչարի, Հր. Քոչարի 1-ին նրբանցքի, Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի, Արծրունու, Վաղարշյան, Կասյան, Հակոբյան, Գյուլբենկյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։