![](https://armlur.am/wp-content/uploads/2024/06/l-mCN8JGFpg0-1024x597-1.jpg)
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 24-ին Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել 42-ամյա Իվան Խ.-ն: Նա 2014 թ. դեկտեմբերի 31-ից Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: