Հունիսի 19-ին Նաիրիի քրեական հետախույզները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ մայիսի 28-ի գիշերը գողություն է կատարվել Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում գտնվող ավտոլվացման կետից:
Տեղեկությունը ճշտվեց. Բալահովիտ գյուղի բնակիչ 33-ամյա տղամարդը վնասել էր մետաղադրամ ընդունող երկու սարք և գողացել գումար:
Հունիսի 19-ին Բալահովիտ գյուղի իրենց տան մոտակայքում 33-ամյա տղամարդը հայտնաբերվեց, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Նաիրիի բաժին:
Նաիրիի քննչական բաժին ներկայացվելուց հետո տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք: Հանգամանքները պարզվում են:
Մանրամասները՝ տեսանյութում։