ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի՝ կառավարության նախաձեռնությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` հուլիսի 11-ին ԱԺ-ն մտադիր է արտահերթ նիստ հրավիրել՝ կառավարության նախաձեռնությամբ։

Ինչպես իշխանական պատգամավորներն են ArmLur.am-ի հետ զրույցում նշում՝ կառավարությունից պատգամավորներին ասվել է՝ չբացակայել երկրից, քանի որ դեռ օրենքի նախագծեր կան քննարկելու և ընդունելու, որոնք պետք է մինչև արձակուրդ գնալը սպառել։

Թե ինչ նախագծերի մասին է խոսքը, դեռ հստակեցված չէ, հավանաբար հաջորդ շաբաթ ԱԺ գլխադասային հանձնաժողովներում կներկայացվեն և կքննարկվեն կառավարության հեղինակած նախագծերը։

Քրիստինե Մուշեղյան




Լրահոս