Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունը:
Առաջին օրը մրցագորգ է դուրս եկել 5 հայ ըմբիշ։ Նրանցից 4-ը՝ 48 կգ քաշային Արմեն Պապիկյանը, 55 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 65 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը և 80 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ։