![](https://armlur.am/wp-content/uploads/2024/07/60129729_0_153_3096_1895_1920x0_80_0_0_7cfd0fe937b25efe2d035ceff615a0c0.jpg)
Վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար. այս մասիբն, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ի պատասխան Կանադայի դեսպանի՝ վերադարձի իրավունքի վերաբերյալ մեկնաբանությանը։
Ալիևը պնդել է, թե իբր անցած դարում «բնիկ ադրբեջանական բնակչությունը տարբեր փուլերում, վերջինը՝ 1988 թվականին, ենթարկվել է էթնիկ զտումների Հայաստանի տարածքում, և նրա նյութական և մշակութային ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել է»։