Հասարակական տրանսպորտում խնդիրներ են առաջացել վալիդատորների միջոցով վճարումներ կատարելու ժամանակ. Հայկ Կոստանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ծրագրային բարելավումներով և պլանային աշխատանքներով պայմանավորված` այսօր հասարակական տրանսպորտում խնդիրներ են առաջացել վալիդատորների միջոցով վճարումներ կատարելու ժամանակ:

«Համակարգը դեռ ամբողջական ներդրման ու կայացման փուլում է։

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,-գրել է նա:




Լրահոս