![](https://armlur.am/wp-content/uploads/2024/08/l-0x0wh-810x472z-0.9704.jpeg)
Օգոստոսի 8-ին՝ ժամը 15-ին, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Գյումրիում հանդիպում կունենա քաղաքացիների հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:
Ընդունելությունը տեղի կունենա ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնում (ք. Գյումրի, Ղորղանյան փող., 91/1 շենք)։
Ընդունելությանը մասնակցել ցանկացող քաղաքացիները ժամը 14.45-ին կարող են անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժին։
Խնդրում ենք հարցերը ներկայացնել բացառապես Ներքին գործերի նախարարության գործունեության շրջանակում։