Դաղստանում շախմատիստուհին փորձել է սնդիկով թունավորել մրցակցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մախաչկալայում անցկացված Դաղստանի շախմատի առաջնության ժամանակ դաղստանցի շախմատիստուհիներից մեկը՝ Ամինա Աբաքարովան, խաղից առաջ փորձել է թունավորել մրցակցին՝ Ումայգանատ Օսմանովային։

Շախմատիստուհին սնդիկ է լցրել մրցակցի խաղատախտակի մոտ, նա էլ խաղի ժամանակ վատ է զգացել։

Ահազանգով ժամանել է ոստիկանությունը, իրավապահներն ուսումնասիրել են տեսախցիկների արձանագրած տեսագրություններն ու նույն օրն էլ ձերբակալել են Աբաքարովային։




Լրահոս