Արդեն երեք օր է՝ հրդեհվում է Նուբարաշենի աղբավայրը, որը հնարավոր չի լինում մարել: Սա ոչ առաջին, ոչ էլ վստահաբար վերջին դեպքն է: Ամեն տարի հատկապես ամռանը այս ամիսներին այնտեղ իրավիճակը նույն է:
Դեռ տարվա սկզբում Կառավարությունը որոշում կայացրեց փակել Նուբարաշենի աղբավայրերը և կառուցել Եվրամիության չափանիշներին համապատասխան սանիտարական նոր աղբավայր։
Նոր սանիտարական աղբավայր պետք է տեղափոխվեր մայրաքաղաքում գոյացող աղբի ամբողջ ծավալը։
Սակայն ամենանգամյա նման մաշտաբի հրդեհները անհարմարություն են պատճառում մոտակայքի բնակիչներին․ օդի ախտոտվածությունը թերևս ամենամեծ խնդիրն է:
ArmLur.am-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչ է արվում խնդրի լուծման համար, ինչպես նաև խոսեցինք Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարանի հետ՝ ներկա իրավիճակի մասին տեղեկություն ստանալու համար:
Մանրամասները՝ տեսանյութում
Էմմա Մարտիրոսյան