Դժվարությունները կոփում են ուժեղներին,իսկ թույլերին ` կոտրում: Ճանաչված և սիրված արվեստագետ ` գեղանկարիչ Հայկ Բարսեղյանը հենց այդ ուժեղներից է, քանի որ ապրում և ստեղծագործում է մեկսենյականոց նկուղային պայմաններում:
Հրազդան քաղաքի Միկրոշրջան 4-րդ վթարային շենքի առաջին հարկում է տեղակայված նկարչի արվեստանոցը, միայն թե այնտեղ մտնելու համար հարկավոր է մի քանի թռիչք կամ ակրոբատիկ շարժումներ անել:
Սառը ջրի խողովակը, մի քանի շաբաթ է, վնասված է, և ջուրը ողողել է ամբողջ մուտքը: Խարխլվել է ոչ միայն շենքի հիմքը, այլև ջրի մեջ են մնացել նկարչի կտավները: Վարպետը ցավով ցույց է տալիս այն նկարները, որոնք կարողացել է փրկել: Դրանք են` «Արևածաղիկներ», «Ձմերուկ ուտող տղան», «Անտարբերության գինը», որի զոհն է նաև այսօր ինքը` իր խոսքերով ասած ` վարպետը:
Արևիկ Հակոբյան
Հրազդան