Քիչ առաջ Քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից հայտնեցին, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, ցմահ ազատազրկման դատապարտված, 1959 թվականին ծնված Ա․Կ․-ի ինքնազգացողության վատթարացման պատճառով օգոստոսի 26-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն։
Ժամը 19։35-ի սահմաններում շտապօգնության անձնակազմի կողմից արձանագրվել է Ա․Կ․-ի կենսաբանական մահը։
ArmLur.am-ին հասած լուրերի նախնական վարկածի՝ սրտի կաթված է եղել։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ArmLur.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 26-ին Նուբարաշեն ՔԿ հիմնարկում մահացել է հոկտեմբերի 27-ին մեր պետության դեմ Ազգային ժողովում իրականացված ահաբեկչության մասնակիցներից Աշոտ Կնյազյանը, ով 20 տարի հետո մի քանի անգամ դիմել էր ներման խնդրանքով, վերջինը՝ այս տարվա հունիսին, սակայն, դատարանը մերժել էր։
Քրեակատարողական ծառայությունը հաստատել էր ArmLur.am-ի հասած լուրը։
Քնար Մանուկյան