Ռուսաստանն արգելել է ԱՄՆ 92 քաղաքացիների մուտքը երկիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը արգելել է Ամերիկայի Միացյալ Նահանգների 92 քաղաքացիների մուտքը երկիր:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ հղում կատարելով Ռուսաստանի ԱԳՆ–ին:

Նշվում է, որ սահմանափակումներ են մտցվում Ռուսաստանի զինված ուժերի դեմ կեղծ լուրեր տարածելու մեջ ներգրավված խմբագրությունների և լրագրողների նկատմամբ։ The Wall Street Journal-ի 14 աշխատակիցների, The New-York Times-ի 5 լրագրողների և The Washington Post-ի 4  լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է։

Սահմանափակումները վերաբերում են նաև ԱՄՆ տիեզերական ուժերի հրամանատարության ղեկավարին, տիեզերական համակարգերի հրամանատարության ղեկավարին և տիեզերական քաղաքականության գծով պաշտպանության փոխնախարարին։




Լրահոս