ԼՂՀ առողջապահության նախարարության նորանշանակ ղեկավար Հարություն Քուշկյանի հրավերով՝ Արցախում է գտնվում Երևանի «Մխիթար Հերացու» անվան պետական բժշկական համալսարանի վնասքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը: Պրոֆեսորի կողմից այսօր հանրապետական բժշկական կենտրոնում հիվանդների ընդունելություն է կազմակերպվել. բուժզննություն, խորհրդատվություն, նաև անհետաձգելի վիրահատությունների ժամկետներն են հստակեցվել:
Նախօրոք գրանցված 50 հիվանդ այսօր անխտիր խորհրդատվություն կստանա, իսկ անհրաժեշտության դեպքում` կաշխատի նաև վաղը. վստահեցրեց բժիշկ Արմեն Չարչյանը:
Ապրիլի վերջին պրոֆեսորը կրկին կլինի Արցախում, բայց՝ արդեն ընդլայնված կազմով. նախատեսում է իրականացնել բարդ վիրահատություններ ու խոշոր հոդերի պրոթեզավորում:
Գենադի Երեմյան, Ստեփանակերտ