Կիևը կստանա 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ. Գերմանիայի կանցլեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան Ուկրաինային կհատկացնեն ևս 1,4 միլիարդ եվրո ռազմական օգնություն։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ով Բեռլինում բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Գերմանիայի կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ իր երկիրն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում՝ ԱՄՆ-ից հետո Ուկրաինային ռազմական աջակցության առումով, և առաջինը՝ եվրոպական երկրների շարքում։

«Մենք չենք թուլացնում մեր ռազմական աջակցությունն Ուկրաինային: ՀՕՊ աջակցությունը մնում է մեզ համար առաջնահերթ: Հետևաբար լավ է, որ մենք հենց նոր Ուկրաինային տրամադրեցինք ավելի քան 600 միլիոն եվրո արժողությամբ ռազմական օգնության նոր, համապարփակ փաթեթ: Մինչև տարեվերջ մենք Ուկրաինային կտրամադրենք նաև ռազմական օգնության լրացուցիչ փաթեթ՝ մոտ 1,4 միլիարդ եվրո՝ մեր գործընկերներ Բելգիայի, Դանիայի և Նորվեգիայի աջակցությամբ»,-ասել է Գերմանիայի կանցլերը։




Լրահոս