Ինչի հետևանքով է բանակում արձանագրվել կյանքից զրկվելու 33 դեպք․ մանրամասնում է ՊՆ մամուլի քարտուղարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա համեմատ այս տարի տվյալ պահի դրությամբ բանակում մահվան դեպքերը գրեթե 2 անգամ նվազել են, «Հանրային» հ/ը եթերում հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Թորոսյանը նշել է, որ տարբեր իրավապաշտպաններ և փորձագետներ, երբ հայտարարում են, որ, օրինակ, 2024 թվականին զինված ուժերում մահվան 33 դեպք է արձանագրվել, չեն նշում, թե այդ դեպքերից քանիսն են ծառայողական պարտականությունների հետ կապված, ուստի հանրության շրջանում թյուրընկալումներ են լինում, մարդիկ կարող են կարծել, որ, օրինակ, այս տարվա ընթացքում արձանագրված 33 մահվան դեպքերը միայն ինքնասպանություններ և սպանություններ են։

ՊՆ մամուլի քարտուղարը ներկայացրել է 33 մահվան դեպքերի պատճառները.

◼️Ավիավթար – 2
◼️Հիվանդության հետևանքով – 5
◼️ՃՏՊ հետևանքով- 11 դեպք, որից 7-ը ծառայության հետ չկապված
◼️Դժբախտ պատահար – 5։

«Այսպիսով կարող ենք արձանագրել, որ 2024 թվականի հաշվետու ժամանակահատվածում և այս պահի դրությամբ, նախորդ տարվա համեմատ, բանակում մահվան դեպքերը գրեթե 2 անգամ նվազել են, ինչը խոսում է այն մասին, որ հսկայական աշխատանք է տարվում նման դեպքերը զինված ուժերում բացառելու համար։

Նաև հղում պետք է կատարեմ դատախազության հանրայնացրած ցուցանիշին։ 2023 թվականի ընթացքում ՀՀ ԶՈՒ այլ զորքերի զորամասերում արձանագրվել է հանցագործության 2358 դեպք՝ նախորդ տարվա 4570-ի դիմաց. նվազում է արձանագրվել 2212-ով կամ 48.4 տոկոսով։ Սա եւս պաշտպանական գերատեսչության և պատկան մարմինների հսկայածավալ աշխատանքի և շոշափելի արդյունքի մասին է խոսում»,-նշել է
Թորոսյանը։




Լրահոս