Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանից բռնագանձել 15 անշարժ գույք, շուրջ 315 միլիոն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 24-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

15 անշարժ գույք.
2 տրանսպորտային միջոց.
1 իրավաբանական անձում մասնակցություն.
շուրջ 315 միլիոն դրամ»,-նշված է հաղորդագրության մեջ:




Լրահոս