Շնաձկները հարձակվում են մարդկանց վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալիայում շնաձկերն արդեն երեք մարդ են կերել:

Ավստրալիայի արևելյան ափին գտնվող Տատհրա քաղաքի բնակչուհին շնաձկան զոհ է դարձել:

Ապրիլի 3-ի առավոտյան, երբ նա լողանում էր օվկիանոսում իր ընկերների հետ, կինը ափից հեռացել է մոտ 100 մետր: Հանկարծակի նրա վրա շնաձուկ է հարձակվել:

Կատարվածի մասին պատմել են ականատեսները: Ոստիկանությունը կնոջը մեռած է համարում, նրա անունը չի հրապարակվում: Հայտնի է միայն, որ կինը 60 տարեկան էր: Փրկարարները փնտրում են նրա մարմինը:

Միևնույն ժամանակ, Արևմտյան Ավստրալիայի փրկարարները մերձափնյա ջրերում հայնաբերել են մարդու մարմին` շնաձկի կծածների հետքերով: Ոստիկանությունը կասկածում է, որ դա անհայտ կորած 38-ամյա տղամարդու մարմինն է: Նա զբաղվել է ստորջրյա լողով և 2014-ին գնացել է հերթական սուզման, բայց այդպես էլ տուն չի վերադարձել:

2014թ. Ավստրալիայում շնաձկան հարձակումից զոհվել է նաև մի երիտասարդ, որը զբաղվում էր ստորջրյա որսով: Ողբերգությունը կատարվել է փետրվարի 8-ին Ադելաիդա քաղաքի լողափից ոչ հեռու. գրում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս