Երեխաների սննդակարգում չպետք է տեղ ունենան էներգետիկ ընպելիքները․ մանկաբույժ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էներգետիկ ընպելիքները պարունակում են մեծ քանակությամբ կոֆեին, շաքար, նյութափոխանակության վրա ազդող խթանիչ նյութեր: Երեխաների սննդակարգում դրանք չպետք է տեղ ունենան, վստահեցնում է մանկաբույժ Մարինա Մելքումովան։

Էներգետիկ ըմպելիքների վնասակար ազդեցությունը`

զարկերակային ճնշման բարձրացում,

սրտի աշխատանքի արագացում,

տագնապի զգացողություն, անհանգստություն,

քնի խանգարում, անքնություն,

ջրազրկում,

ծայրահեղ դեպքերում՝ մինչև սրտի ռիթմի խանգարում, երիկամների սուր անբավարարություն,

ցնցումներ:

Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության (2022թ․) տվյալներով` Հայաստանում դեռահասների 40%-ը շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք։




Լրահոս