Նոյեմբերի 28-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը, ով կատարում է ԱԺ նախագահի պարտականությունները, ստորագրել է որոշում, ըստ որի` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` կառավարության նախաձեռնությամբ 2011թ. նոյեմբերի 28-ին` ժամը 12.00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Արտահերթ նիստի նախաձեռնությամբ երեկ հանդես է եկել կառավարությունը` 2012թ. պետբյուջեի կատարումն ապահովող հարկային և հարակից օրենքների փոփոխությունների նախագծերը քննարկելու նպատակով։Օրակարգում ներառված է 28 հարց:




Լրահոս