Երեք հայ շախմատիստներ մեկ միավոր են զիջում ԵԱ-ի առաջատարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը ներկայացնող շախմատիստները Չեռնոգորիայում շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:

7-րդ տուրից հետո Հայաստանի երեք ներկայացուցիչները` Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Արամ Հակոբյանն ունեն 5,5 միավոր: Նրանք առաջատար Ալեքսանդր Ինջիչին զիջում են 1 միավոր. սերբ շախմատիստն ունի 6,5 միավոր:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Չեռնոգորիայում: Մրցաշարը, որին  մասնակցում է 170-ից ավելի շախմատիստ, բաղկացած է 11 տուրից և կեզրափակվի նոյեմբերի 19-ին:

 




Լրահոս