ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻՊ-ը դիմել է Սահմանադրական դատարան՝ փաստաբանական գործունեության հարկման հետ կապված․ տեղեկացնում են ՀՀ փաստաբանների պալատից։

ՄԻՊ-ը դիմում է ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան՝ «ՀՀ ԱԺ-ի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 64-րդ, 78-րդ և 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

Նշված հարցով դեռևս 2024 թվականի հուլիսի 29-ին Փաստաբանների պալատը դիմել էր ՄԻՊ-ին՝ ներկայացնելով օրենքի խնդրահարույց կարգավորումների հակասությունները Սահմանադրության՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները սահմանող գլխի դրույթներին:




Լրահոս