Արթուր Բաղդասարյանը մտադիր է նախարարական պորտֆելներից հրաժարվել. «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ օրերս ԱԽՔ և ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպում է խնդրել Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում վերջինիս առաջարկել է, որ «Օրինաց երկիրը» շարունակի մնալ կոալիցիայում, սակայն հրաժարվի նախարարական իր պորտֆելներից։

Բացառված չէ, որ Արթուր Բաղդասարյանը որոշակի վտանգներ է տեսնում, որ այս իշխանությունների ապագան մշուշոտ է, և դա կարող է հանգեցնել քաղաքական ասպարեզից ՕԵԿ-ի վերացմանը, և այժմ նա փորձում է որոշակի պոպուլիստական քայլերի շնորհիվ իրեն առանձնացնել իշխող հանրապետական կուսակցությունից և խուսափել վերջին տարիների ձախողումների համար պատասխանատվությունից։

Բոլոր դեպքերում, նախարարական պորտֆելներից հրաժարվելու միտքը անիմաստ է, քանի որ ՕԵԿ-ի քվոտայով պորտֆելներ ստացած նախարարները՝ ԱԻՆ, գյուղնախարարության և քաղաքաշինության, Արթուր Բաղդասարյանին չեն ենթարկվում և լուրջ չեն ընդունում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս