Թուրքիայի թիրախում են բջջային հեռախոսները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտգործնախարարությունը արգելել է իր սահմանների ներսում օգտվել բջջային հեռախոսներից՝ լրտեսությունից խուսափելու համար:

Hürriyet-ը տեղեկացնում է, որ նախարարությունում ժողովները կանցկացվեն այն վայրերում, որտեղ կապ չկա:

Այսպիսով՝ Թուրքիան փորձում է ապահովել կատարյալ անվտանգություն իր երկրի համար: Վերջերս գաղտնի ձայնագրություն էր տարածվել համացանցում. բարձրաստիճան զինվորականներ քննարկում են Սիրիայի հարցը:

Հետաքննության նախնական արդյունքները բացահայտել են, որ լրտեսը եղել է նախարարության ներսից, տեղեկացնում է APA-ն:




Լրահոս